Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Ստեղծագործական մրցույթ

Ստեղծագործական մրցույթ, © Auswärtiges Amt
«Գերմանիան և Հայաստանը. 1992 – 2022 - 2052»
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն այս տարի տոնում են Գերմանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը: Այս համագործակցությունը մենք տոնում ենք «Երեսուն տարի միասին» նշանաբանով և հետաքրքրությամբ կսպասենք Ձեր գաղափարներին, թե ինչպիսին այն պետք է լինի ապագայում:
Մրցույթի վերնագիրն է «Գերմանիան և Հայաստանը. 1992 – 2022 - 2052»: Մենք ցանկանում ենք իմանալ՝ ինչպիսին ես Դու տեսնում Գերմանիան և ինչ նշանակություն ունեն Քեզ համար մեր գործընկերային և դիվանագիտական հարաբերությունները: Ի՞նչ փորձառություն ունես Գերմանիայի հետ կապված: Որտե՞ղ կարելի է Գերմանիա «գտնել» Հայաստանում, կամ ի՞նչն է հիշեցնում Քեզ Գերմանիայի մասին: Ո՞ր թեմաներն են, ըստ Քեզ, արդիական թե՛ Գերմանիայի, թե՛ Հայաստանի համար: Ի՞նչ կուզենայիր և ինչպե՞ս ես պատկերացնում երկու երկրների միջև հարաբերությունները հաջորդ 30 տարում:
Մենք առաջարկում ենք, որ Դու այս հարցերի շուրջ Քո մտքերն արտահայտես ստեղծագործական ճանապարհով: Միևնույն է՝ ինչ ձևաչափով, կարճամետրաժ ֆիլմ, երաժշտական տեսահոլովակ, թվային ֆոտոկոլաժ, բանաստեղծություն. Քո արտահայտչամիջոցներն անսահմանափակ են: Մասնակցիր, եթե միայն դրանք թվային են և չեն գերազանցում 10 րոպե տևողությունը:
Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն նոթբուքով:
Վերջնաժամկետը՝ 27.03.2022թ.
Այլ մանրամասներ մրցույթի անցկացման ու հայտերի ներկայացման պայմանների մասին կարող եք կարդալ այս հղումով