Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Դեսպան Մաթիաս Քիսլերի ուղերձը Համագերմանական սգո օրվա առթիվ

Հոդված

Ամեն նոյեմբերին՝ համագերմանական սգո օրը, Երևանում Գերմանիայի դեսպանությունը հարգում է երկու համաշխարհային պատերազմների զոհերի, ինչպես նաև բոլոր ժողովուրդների՝ բռնության ու պատերազմների զոհ դարձած երեխաների, կանանց և տղամարդկանց հիշատակը:

Համագերմանական Սգո օրվա լուսանկար
Համագերմանական Սգո օրը© Գերմանիայի դեսպանություն

Ամեն նոյեմբերին՝ համագերմանական սգո օրը, Երևանում Գերմանիայի դեսպանությունը հարգում է երկու համաշխարհային պատերազմների զոհերի, ինչպես նաև բոլոր ժողովուրդների՝ բռնության ու պատերազմների զոհ դարձած երեխաների, կանանց և տղամարդկանց հիշատակը: Այս տարի հիշատակի արարողությունը, որին կրկին մասնակցում էր նաև Ռումինիայի դեսպանությունը, տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի և ռումին ռազմագերիների՝ Երևանի Քանաքեռ համայնքում գտնվող գերեզմանատանը: Դեսպան Մաթիաս Քիսլերն իր խոսքում նշեց. «Այսօրն առաջին հերթին սգո, բայց միաժամանակ՝ հաշտության, բարեկամության ու խաղաղության կոչի օր է»:

Համաժողովրդական սգո օրը «Գերմանիայի զինվորական գերեզմանների պահպանության ժողովրդական միության» առաջարկով Գերմանիայում սկսեցին նշել Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ ի հիշատակ պատերազմի զոհերի: Այսօր միությունն աշխարհի 45 երկրներում խնամում է ավելի քան 2,5 մլն զոհերի ավելի քան 800 գերեզմանատներ՝ ըստ արժանվույն հարգելով նրանց հիշատակը:Ստ

Ստորև ներկայացվում  է դեսպանի խոսքը:

Այլ տեղեկություններ

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ