Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Ֆրանս-գերմանական մրցանակ՝ հանուն հնարավորությունների հավասարության

Հոդված

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները առաջին անգամ հանձնեցին «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը: Առաջին մրցանակին արժանացավ «Ագաթ – Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Գերմանա-ֆրանսիական մրցանակի հանձնումը
Գերմանա-ֆրանսիական մրցանակի հանձնումը© Գերմանիայի դեսպանություն

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները Երևանում առաջին անգամ հանձնեցին «Հանուն հավասար հնարավորությունների» ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մատենադարանում՝ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» շրջանակում: Առաջին մրցանակին արժանացավ Գյումրիում գործող «Ագաթ – Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: «Ագաթն» ավելի քան տաս տարի իրագործել է ավելի քան 50 նախագիծ և ծրագիր՝ աջակցություն ցուցաբերելով 1000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին: «Հպարտ ենք՝ առաջին անգամ հանձնելու այս համատեղ մրցանակը: Ի դեմս «Ագաթի»՝ մենք արժանին ենք մատուցում հաշմանդամություն ունեցող կանանց դեմ խտրականությունների դեմ պայքարի այս հրաշալի նախաձեռնությանը»,- նշեցին Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ու Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Մարդու իրավունքների այս մրցանակը բաղադրիչն է Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունների համաշխարհային նախաձեռնության, որով արժանին է մատուցվում մարդու իրավունքների ոլորտում իրենց ավանդը ներդրած անձանց և կազմակերպություններին:

Հարակից բովանդակություններ