Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հերքում

02.05.2018 - Մամլո հաղորդագրություն

Գերմանիայի դեսպանությունը մեծ զարմանքով և վրդովմունքով արձանագրում է, որ որոշ լրատվամիջոցներ, «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ դեսպան Մաթիաս Քիսլերի արտահայտած մտքերը ներկայացրել են լիովին սխալ և իմաստային առումով ճիշտ հակառակ կերպով:

Գերմանիայի դեսպանությունը մեծ զարմանքով և վրդովմունքով արձանագրում է, որ որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Hraparak.am  և Lragir.am առցանց լրատվամիջոցները ս. թ. հունիսի 14-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ դեսպան Մաթիաս Քիսլերի արտահայտած մտքերը ներկայացրել են լիովին սխալ և իմաստային առումով ճիշտ հակառակ կերպով:

 

Դեսպան Քիսլերը անգլերենով ասել է հետևյալը. «2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր որպես վերջիններից մեկը այն պետությունների և կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է: Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո»: Այնուհետև դեսպան Քիսլերը շեշտված գնահատանքով խոսել է այն մասին, որ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի նոր կառավարության համար առանձնակի կարևորություն ունի:

Դեսպանությունը լրատվամիջոցներին, հատկապես նրանց, որոնք դեսպանի նկատառումները ճշմարիտ չեն ներկայացրել, խնդրում է տարածել այս հերքումը:

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ