Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

ԳԴՀ Արտաքին գերատեսչությունը Հայաստանի իրավիճակի մասին

02.05.2018 - Մամլո հաղորդագրություն

ԳԴՀ արտգործնախարարության խոսնակը մայիսի 2-ին հայտնել է․

Այն բանից հետո, երբ երեկ հնարավոր չեղավ խորհրդարանում ընտրել նոր վարչապետ, ուրախությամբ արձանագրում ենք, որ բողոքներն ու ցույցերը շարունակում են խաղաղ բնույթ կրել։
Մենք այսուհետ ևս ուշադրությամբ հետևելու ենք դեպքերի զարգացմանը և կոչ ենք անում պատասխանատուներին, իրավապահ ուժերին և ցուցարարներին շարունակել պահպանել հավասարակշռությունը։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն լայն երկխոսության, որպեսզի հնարավոր լինի սահմանադրական ճանապարհով նոր կառավարության ձևավորելը, ինչի արդյունքում ներկայացված կլինեն բոլոր հայերի շահերը։
Այս իրավիճակում կարևոր է, որպեսզի ինչպես մինչ այժմ կառավարող կուսակցությունը, այնպես էլ ընդդիմությունը հավատարիմ մնան ներկա իրավիճակը սահմանադրական և խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու սկզբունքին։ Հուսով ենք, որ Հայաստանում հետագա զարգացումները կարդարացնեն քաղաքացիների հույսերն ու սպասումները, որոնք կապված են խորհրդարանական համակարգին անցմանը զուգորդող քաղաքական փոխակերպումների հետ։
Գերմանիան այսուհետ ևս կշարունակի լինել Հայաստանի կողքին՝ ժողովրդավարական հասարակություն կառուցելու և բարեփոխումների օրակարգն առաջ տանելու ճանապարհին։

ԳԴՀ արտգործնախարարություն

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ