Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

ԳԴՀ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

22.11.2017 - Մամլո հաղորդագրություն

Մեծարգո պարոն վարչապետ,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ:

Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի  աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը: 

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ:

Բարեկամական ողջույններով՝


Դր. Անգելա Մերկել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր



Հարակից բովանդակություններ