Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

«Գերմանիա պլյուս» մրցանակային ծրագիր՝ գերմաներեն սովորող աշակերտների խրախուսման համար

Լուսանկարում պատկերված է աշակերտների մի խումբ՝ դասարանում։

Աշակերտների խումբը դասարանում, © educationpartner

Հոդված

Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտներն ու աշակերտուհիները մրցութային փաստաթղթերը դեսպանություն պետք է ուղարկեն ամենաուշը մինչև 2024թ. ապրիլի 13-ը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է «Գերմանիա պլյուս» մրցանակային ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD): 

Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.

  • Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
  • ունենա ՀՀ քաղաքացիություն կամ նվազագույնը վերջին երեք տարիներին մշտապես բնակված լինի Հայաստանում,
  • ունենա գերմաներենի իմացության առնվազն A2 մակարդակ,
  • ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
  • լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։

Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, որոնք՝

  • երկար տարիներ ապրել են Գերմանիայում,
  • ունեն ԳԴՀ կամ մեկ այլ երկրի քաղաքացիություն,
  • արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին,
  • գտնվում են ավարտական դասարանում,
  • մեծանում են գերմաներենը ներառող երկլեզու ընտանեկան միջավայրում

Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 25.08.2024թ. - 13.09.2024թ.:

Ճանապարհային ծախսերը հիմնականում հոգում են մասնակիցները։ Այդուհանդերձ յուրաքանչյուր անձի համար հատկացվում է հավելավճար 700 եվրոյի չափով, ինչը կարող է բավարար լինել ճանապարհային ծախսերի համար։ Այլ նպատակով տվյալ գումարի կամ դրա մի մասի վճարում չի նախատեսվում։ Կացարանի, սննդի, շրջագայությունների և դասընթացի համար ծախսեր չեն առաջանա։

Հավակնորդներն ամենաուշը մինչև 2024թ. ապրիլի 13-ը դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.

  • էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ (որպես PDF նիշք),
  • անձնագրի պատճեն (գործող անձնագիր),
  • ծնողների կողմից լրացված և ստորագրված համաձայնություն,
  • դպրոցի ղեկավարության կողմից տվյալ ժամանակահատվածում դասերից ազատումը հավաստող փաստաթուղթ,
  • „Interessen und Motivation“ լրացված հարցաթերթիկը,
  • դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի և դպրոցական կյանքին ներգրավվածության վերաբերյալ,
  • առողջության մասին հարցաթերթիկը, որը պետք է լրացնեն և ստորագրեն ծնողները։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ դեսպանության ku-100@eriw.diplo.de հասցեին (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 8 MB): Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված հայտերը չեն կարող քննվել:

Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկը և լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․

Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն

Անհատական հարցաթերթիկ

Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/անգլերեն

Առողջության մասին հարցաթերթիկ՝ գերմաներեն

Առողջության մասին հարցաթերթիկ՝ անգլերեն

"Interessen und Motivation" հարցաթերթիկ


դեպի էջի սկիզբ