Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանիայի դաշնային կառավարության հաղորդագրությունը դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին

03.03.2023 - Հոդված

Գերմաներեն բնօրինակը՝ Գերմանիայի դաշնային կառավարության կայքում

Դաշնային կանցլեր Շոլցի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը մամուլի ասուլիսից հետո։© dpa

Դաշնային կանցլեր Շոլցը ցանկանում է էլ ավելի խորացնել Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կանցլեր Շոլցը Գերմանիայի աջակցությունը խոստացավ Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Երկու կառավարությունների ղեկավարները քննարկեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տիրող  հումանիտար իրավիճակը։

«Շատ լավ և ինտենսիվ»,- այսպես գնահատեց կանցլեր Շոլցը վարչապետ Փաշինյանի հետ ունեցած իր զրույցը հանդիպումից հետո։

Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների երկկողմ հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Կանցլերի նստավայրում կայացած հանդիպման առանցքում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը, ինչպես նաևՀայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության լուծումանն առնչվող հարցերն էին։

Աջակցություն բարեփոխումների լայնածավալ գործընթացին․

Կանցլեր Շոլցը արժանին մատուցեց բարեփոխումների այն լայնածավալ գործընթացին, որ վարչապետ Փաշինյանը սկսել է իր երկրում, հավաստիացնելով․ «Մենք ցանկանում ենք շարունակել ուղեկցել և հնարավորինս աջակցել Հայաստանին այս ճանապարհին»։ Այդ ուղղությամբ կարևոր քայլ է Հայաստանի հետ զարգացման քաղաքականության շուրջ երկկողմ համագործակցության վերսկսումը։ Փաշինյանն իր հերթին ընդգծեց դրա մեծ նշանակությունը Հայաստանի համար։

 Անցյալ տարի ԳԴՀ զարգացման նախարար Շուլցեն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ պայմանավորվեց երկկողմ համագործակցությունը բարձրացնել երկկողմ գործընկերության մակարդակի։ Դա նշանակում է, որ կանոնավոր միջկառավարական բանակցությունների միջոցով կհամաձայնեցվեն զարգացման քաղաքականության ոլորտի հիմնական ուղղությունները և կտրամադրվեն համապատասխան միջոցներ։ Գերմանիան Հայաստանի հետ համագործակցում է նաև եվրոպական հարթության վրա՝ Արևելյան գործընկերության շրջանակում։

Ջանքեր հանուն Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման․

Հանդիպման մյուս կարևորագույն թեման Ռուսաստանի հարձակողական պատերազմն էր Ուկրաինայի դեմ։ Շոլցը հիշեցրեց, որ այն էական հետևանքներ է ունեցել Հայաստանի և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա։ Ուստի այս տեսանկյունից առավել կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը քայլ առ քայլ լուծեն իրենց հակամարտությունը։ Հատկապես անընդունելի է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վիճակը, որը պետք է «անհապաղ  կայուն լուծման հանգի հանուն տեղի բնակիչների բարօրության», - նշեց Շոլցը։

Դաշնային կանցլերի համոզմամբ պետք է հակամարտության խաղաղ կարգավորման հասնել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։ Այդ պատճառով Գերմանիան հաստատակամորեն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին և Հայաստան է գործուղում գերմանական անձնակազմ՝ մասնակցելու EUMA առաքելությանը։

Հինգշաբթի, 2-ը մարտի 2023թ․

դեպի էջի սկիզբ