Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Թափուր աշխատատեղի մրցույթ

Թերթի թափուր աշխատատեղերի առաջարկները՝ խոշորացույցի տակ, © picture alliance / Klaus Ohlenschläger
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը փնտրում է իգական սեռի անվտանգության աշխատակից՝ հնարավորինս շուտ դեսպանությունում կես դրույքով ժամանակավոր աշխատանքի ընդունելու նպատակով (նախնական տվյալներով մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը)։
Աշխատանքը ներառում է
- այցելուների ստուգում
- կարգապահական ծառայություն վիզաների բաժնում
- այցելուների և մեքենաների հատուկ անցակետերի և հեռախոսային կենտրոնի սպասարկում
- այցելուների ուղեկցություն դեսպանության շենքում
- շինարարական աշխատանքների հսկում շինարարության և նորոգման աշխատանքների ժամանակ
գիշերային և հանգստյան օրերին հերթափոխեր
Դիմողները պետք է ունենան հետևյալ որակավորումներն ու փորձառությունը.
- լավ ֆիզիկական և հոգեկան պատրաստվածություն և ծանրաբեռնված աշխատելու պատրաստակամություն
- քաղաքավարի և վստահ շփում այցելուների հետ
- հաղորդակցային կարողություն
- կազմակերպչական ունակություն
- ճկունություն
- թիմում աշխատելու ունակություն
- որոշումներ կայացնելու ունակություն
- գերմաներենի կամ անգլերենի լավ իմացություն
- հայերենի իմացություն` որպես մայրենի լեզու
- ռուսերենի իմացությունը առավելություն է
- խնամված արտաքին տեսք
- քաղաքացիական խիզախություն
Հետևյալ փաստաթղթերը (գերմաներենով կամ անգլերենով)
- կենսագրություն լուսանկարով
- հիմնավորում
- վկայականներ և այլ՝ որակավորումը հավաստող փաստաթղթեր
- երաշխավորագրեր
խնդրում ենք փակ ծրարով մինչև 2023թ. մայիսի 31-ն ուղարկել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Երևան 0025, Չարենցի 29
պարոն Քրիստիան Շմիդթին
կամ info@eriw.diplo.de էլեկտրոնային հասցեին։
Կարևոր ցուցումներ
- ոչ ամբողջական դիմումները չեն կարող հաշվի առնվել,
- փաստաթղթերը ստանալու մասին ստացական չի ուղարկվելու, փաստաթղթերը նույնպես հետ չեն ուղարկվելու,
- դեսպանությունը կապ է հաստատելու միայն այն դիմողների հետ, որոնք հրավիրվելու են հարցազրույցի։ Ուստի խնդրում ենք դիմողներին պատրաստ լինել ներկայանալու հարցազրույցի 23-րդ օրացուցային շաբաթվա ընթացքում (հունիսի 5-ից 9-ը)։
Տեղեկություններ տվյալների պաշտպանության մասին այս հղումով․