Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

COVID-19. Դեպի ԵՄ ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների ժամանակավոր սահմանափակումներ

Im Wind wehende Europaflagge

Europaflagge, © picture alliance / dpa

20.03.2020 - Հոդված

ԵՄ հանձնաժողովը 2020թ. մարտին առաջարկել էր COVID-19-ի հետագա տարածումը կանխելու նպատակով անորոշ ժամանակով երկարացնել երրորդ երկրներից Եվրամիություն մուտք գործելու արդեն առկա ժամանակավոր սահմանափակումները ոչ խիստ անհրաժեշտ ճամփորդությունների դեպքում: Գերմանիան հետևել էր այս առաջարկությանը և կիրառել այն։  

ԵՄ անդամ պետությունները համաձայնեցրել են մի այսպես կոչված «դրական ցուցակ», որը մշտապես համապատասխանեցվում է առանձին երկրներում կովիդ-19-ի հետ կապված զարգացումներին: Դրական ցուցակում ընդգրկված պետությունների համար մուտքի սահմանափակումներ այլևս չեն գործում, այդուհանդերձ հնարավոր է, որ ժամանող անձի նկատմամբ կիրառվի կարանտին, որը սահմանում են դաշնային հողերը առանձին:

Հայաստանը ներկայում ընդգրկված չէ դրական ցուցակում:

2020թ. հուլիսի 2-ից գործող լրացուցիչ բացառությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ Ընթացիկ տեղեկություններ վիզաների մասին

Բացառությունների շրջանակում Շվեդիայի, Լյուքսեմբուրգի և Բելգիայի համար վիզայի դիմումներ կարող են ընդունվել միայն այն դեպքում, եթե նշված երկրների դեսպանությունները (հիմնականում Մոսկվայում և Թբիլիսիում) նախապես տվել են իրենց համաձայնությունը: 

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք կենում են Գերմանիայում, և որոնց վիզայի կամ կացության թույլտվության ժամկետը լրանում է, պետք է նախապես կապ հաստատեն օտարերկրացիների հարցերով իրավասու մարմնի հետ: 

Կարանտինային դրույթներ երկիր մուտք գործող և երկիր վերադարձող անձանց վերաբերյալ.

Դաշնության և երկրամասերի միջև գործում է համաձայնություն՝ երկիր մուտք գործող և երկիր վերադարձող անձանց նկատմամբ միասնական կարանտինային քաղաքականություն կիրառելու վերաբերյալ: Հավելյալ տեղեկություններ (այդ թվում՝ անգլերեն), նմուշօրինակը, ինչպես նաև օգտակար հղումներ կարող եք գտնել ԳԴՀ արտաքին գործերի նախարարության և Ներքին գործերի նախարարության կայքերում: Առանձին երկրամասերում կարանտինի իրականացման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ օգտվելով երկրամասային առողջապահության նախարարությունների կայքերից:

դեպի էջի սկիզբ